Իրանն ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացրել Արաքսի ափին՝ Նախիջևանի սահմանին: Զորավարժանքների հայտարարված նպատակը ահաբեկչության դեմ պայքարը և փորձի փոխանակումն է:
Իրանն ու Ադրբեջանը վերջին տարիներին առաջին անգամ են համատեղ զորավարժություն անում, մինչդեռ 2019-ի վերջից մինչև 2022-ի դեկտեմբեր ամիսը ներառյալ Իրանը բազմաթիվ անգամ Հայաստանին առաջարկել է համատեղ զորավարժություն անցկացնել...